Միքայել սրբազանի դատավճռից առաջ և հետո. լուսանկարներ

Sputnik
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը, որը հրապարակեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը, բուռն արձագանքի արժանացավ` դատարանի դահլիճում նստածները սկսեցին «ամոթ» վանկարկել, իսկ սրբազանն ի պատասխան ժպտաց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, Մելիքսեթյանը թերևս հուզմունքի պատճառով սխալ կարդաց հոդվածի համարը։
Sputnik Արմենիայի կադրերում Միքայել սրբազանն է, նրան ազատազրկման դատապարտած դատավորը և սրբազանի կողմնակիցները։
1 / 13

Միքայել սրբազանը

2 / 13

Միքայել սրբազանը

3 / 13

Փաստաբան Արա Զոհրաբյանը

4 / 13

Փաստաբանները մտնում են դահլիճ

5 / 13

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը

6 / 13

Սրբազանի կողմնակիցները սպասում են դատավճռին

7 / 13

Հոգևորականները սպասում են դատավճռին

8 / 13

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը

9 / 13

Միքայել սրբազանը

10 / 13

Միքայել սրբազանի կողմնակիցները դատավճռի հրապարակումից հետո

11 / 13

Միքայել սրբազանի կողմնակիցները դատավճռի հրապարակումից հետո

12 / 13

Միքայել սրբազանի կողմնակիցները դատավճռի հրապարակումից հետո

13 / 13

Հոգևորականները դատավճռի հրապարակումից հետո

Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։