ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Արդյոք «Զարյա–3» կիրառվե՞լ է հունիսի 12–ին բողոքի ակցիաների ժամանակ, թե ոչ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց, որ այս հարցի պատասխանն ի սկզբանե իմացել է, սակայն այսօր ևս չասաց պատասխանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։
«Ի սկզբանե ինձ ներկայացվել է այդ հարցի պատասխանը, սակայն հատուկ շեշտադրմամբ, որ սա հանդիսանում է նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություն ու այդ պատճառով հենց հիմա հատարարում եմ, որ անհրաժեշտ էր նման գործով քննությունն անհապաղ իրականացնել և բոլորին, այդ թվում` ՀՀ ՄԻՊ–ին, տամադրել անհրաժեշտ տեղեկություն, որպեսզի այս փոլում նման քննարկումներ չունենայինք»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին արգելված հատուկ միջոցը կիրառելուց 15 օր անց՝ հունիսի 27-ին, ՀՀ առողջապահության նախարարը «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները հաստատելու մասին» առողջապահության նախարարի N09-Ն հրամանում փոփոխություններ է իրականացրել և «Զարյա 3»-ի կիրառումը ներառել է թույլատրելի հատուկ միջոցների շարքում։