Լեհաստանում F-16 է կործանվել, օդաչուն մահացել է

F-16–ը կործանվել է ավիաշոուից առաջ։
Sputnik
Լեհաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Ռադոմ քաղաքում ավիաշոուի նախապատրաստման ժամանակ կործանվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Ադամ Շլապկան։
«Ռադոմում ավիաշոուի փորձի ժամանակ F-16 ինքնաթիռ է կործանվել։ Օդաչուն մահացել է»,- ասել է նա։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ թռիչքուղին, որին բախվել է ինքնաթիռը, ավերվել է։
Հնդկաստանում Boeing 787-ը կարող էր կործանվել զուգարաններում ջրի արտահոսքի պատճառով. Mirror