Իմ ֆիլմերը նոր սերունդն է փրկել. լեգենդար ռեժիսոր Ամիր Նադերին՝ «Ոսկե ծիրանի» ժամանակ

Հետհեղափոխական իրանական կինոյի նշանավոր ռեժիսորներից մեկը՝ Ամիր Նադերին, պատմել է իր ստեղծագործական ուղու, կինոյի նկարահանման և մոնտաժի գաղտնիքների մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Երևանում հանդիպում եղավ իրանական կինոյի ամենաինքնատիպ ռեժիսորներից մեկի՝ Ամիր Նադերիի հետ, որն այս տարի ընդգրկված է մրցութային ծրագրի ժյուրիի կազմում:
Ամիր Նադերին հարցազրույցի ժամանակ
Զրույցի ընթացքում Նադերին պատմեց իր պատկերացումները արվեստի, ազատության և ներքին ճշմարտության մասին, որին, ըստ նրա, պետք է ենթարկվի կինոն:
Ամիր Նադերի
Անդրադառնալով հայրենիքում իր աշխատանքների ընկալմանը՝ ռեժիսորը նշեց, որ իր ֆիլմերը երկար ժամանակ արձագանք չէին գտնում իր սերնդի հանդիսատեսի մոտ: Դրանք, հավանաբար, չէին համապատասխանում հասարակության ժամանակի ոգուն, սպասումներին և հուզական վիճակին: Տարիներ անց հանդիսատեսի նոր սերունդն էր, որ հետաքրքրություն ցուցաբերեց դրանց նկատմամբ:
«Տասնամյակներ են անցել, իսկ երիտասարդությունը, միևնույն է, դիմում է անցյալին, նայում է։ Շնորհակալություն նրանց։ Նրանք պահպանում են ժառանգությունը»,-ասացնա։
Անձնական գեղարվեստական մեթոդի և դարաշրջանի հավաքական տրամադրվածության միջև հենց այս խոր անհամապատասխանությունն է, Նադերիի խոսքով, դարձել Իրանից նրա հեռանալու պատճառներից մեկը։ Երկրորդ պատճառը նա համարում է ներքին և ստեղծագործական ազատության ձգտումը։ Նադերին հասկացել է, որ չի կարողանա ֆիլմ նկարահանել առանց անձնական փորձի վրա հենվելու։
«Ֆինանսների կարիքն իհարկե կա, բայց ավելի շատ ազատության կարիք կա»,-խոստովանում է նա:
Գրկախառնություններ «Ոսկե ծիրանի» բացման ժամանակ. Նադերին արժանացավ «Փարաջանովյան թալեր»-ի
Ռեժիսորը մեկնել է առանց ծրագրի, միակողմանի տոմսով և մեկ տեսախցիկով։
«Ես հասկանում էի, որ ավելի վատ պայմաններում եմ հայտնվելու՝ առանց լեզվի և աջակցության։ Ես սիրում եմ իմ երկիրը, բայց այդպես էլ չվերադարձա։ Ես միշտ միայն առաջ եմ նայում»,-նշեց Նադերին։
Ամիր Նադերի
Ազատությունը նրա համար վերացական հասկացություն չէ, այլ կոնկրետ ստեղծագործական անհրաժեշտություն։ Այդ պատճառով էլ նա ֆիլմերը հստակ սխեմայով չի մշակում։ Թեմաները, դերասանները և տեսողական ոճը գալիս են ներսից, աստիճանաբար: Աշխատանքը սկսելուց առաջ նա մի քանի ամիս մեկուսանում է, որպեսզի մենակ մնա նյութի հետ։
«Ես գրեթե երբեք չգիտեմ, թե ինչպես կավարտվի ֆիլմը։ Թե ինչպիսին կլինի գունաշտկումը՝ նույնպես: Ամեն ինչ ինքնըստինքյան է գալիս: Կարևորը լսել կարողանալն է», -ընդգծեց նա։
Նման մոտեցման օրինակ է «Վազողը» ֆիլմի համար դերասանի ընտրության պատմությունը։
Ռեժիսորը պատմեց, որ ֆիլմի դերասանների և դետալների ընտրությունն իր համար միշտ էլ բնազդորեն է լինում: Օրինակ՝ մի օր, փողոցում լսելով անցորդի սուլոցը, նա անմիջապես զգացել է, որ իր առջև իր ֆիլմի ապագա հերոսն է։ Նադերին ընդգծեց, որ վստահում է իր սրտին և նախընտրում է դիտել, ոչ թե հորինել։ Նրան ոգեշնչում են մանրուքները, օրինակ՝ անձրևի ձայները, որոնք, նրա խոսքով, կարող են նոր պատկերներ և մտքեր արթնացնել:
Կինոն լեզու է․ ոչ կարմիր գորգով մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողությունը
Խոսելով ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիության մասին՝ Նադերին նշեց` այն, որ յուրաքանչյուրի մոտ հիմա տեսախցիկ կա, ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր ունի: Մի կողմից դա ավելի շատ հնարավորություն է տալիս նկարահանման և ընտրության համար, մյուս կողմից՝ այդ առատության մեջ հեշտ է կորցնել էությունը։ Այնուամենայնիվ, նրա կարծիքով, կինոն շարունակում է կենդանի արվեստ մնալ. այն հետք է թողնում մարդու վրա, բայց մարդն էլ իր հերթին իրենից մասնիկ է դնում ֆիլմի մեջ: Քանի դեռ այդ կապը գոյություն ունի, ֆիլմը շարունակում է ապրել։
Ամիր Նադերի