Իրանը դատապարտում է Իսրայելի` Եմենին և Լիբանանին հասցրած ավիահարվածները. Բաղայի

Իրանի ԱԳՆ–ն կոչ է արել վերջ դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Թեհրանը դատապարտում է Եմենին ու Լիբանանի տարածքին Իսրայելի հասցրած ավիահարվածները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Իսմայիլ Բաղային վճռականորեն դատապարտել է Եմենի տարբեր շրջաններին, այդ թվում՝ Հոդեյդային, Ռաս Իսային, Սալիֆին և Ռաս էլ-Խատիբ էլեկտրակայանին Իսրայելի ռեժիմի հասցրած ավիահարվածները։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելի կողմից Եմենի տնտեսական և հասարակական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ օդանավակայաններին, նավահանգիստներին, էլեկտրակայաններին և արդյունաբերական պահեստներին հասցված բազմակի հարվածները որակել է որպես Եմենի ժողովրդի դեմ ուղղված աղաղակող հանցագործություն», – ասվում է Իրանի ԱԳՆ–ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Իրանցի դիվանագետը կոչ է արել վերջ դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությանը՝ «ի պատասխան ռեժիմի կողմից Եմենի ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունների»։
Թեհրանը դեմ է հակահայկական ձևակերպումներին. Իրանի ԱԳՆ–ն` ԻՀԿ-ի «Ստամբուլի հռչակագրի» մասին
Նա նշել է, որ Լիբանանի դեմ Իսրայելի շարունակվող հարձակումները հրադադարի, այդ պետության ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են: Այդ գրոհները, իրանցի դիվանագետի խոսքով, ուղղված են Լիբանանի քաղաքացիների անվտանգությանը։
Հուլիսի 6-ի երեկոյան Իսրայելը տասից ավելի ավիահարվածներ է հասցրել Եմենի արևմտյան հատվածում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Հոդեյդա քաղաքի նավահանգստին և երկրի այդ հատվածում գտնվող էլեկտրակայանին: Թել Ավիվի զինվորականները նախօրեին նաև հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին:
Հութիները հարձակվել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Աշկելոնի էլեկտրակայանի վրա