«Կարևոր գործ է, բայց վաղը կանեմ»... ասում են շատերն ու այդ վաղն այդպես էլ չի գալիս կամ գալիս է 2-3 շաբաթից, երբ հետաձգելու ժամանակ այլևս չի մնում։ Հոգեբանության մեջ այս երևույթն ունի հստակ իր սահմանումը` պրոկրաստինացիա։ Այն անընդհատ «գողանում» է մարդու ժամանակը, և դրա դեմ չպայքարելու դեպքում այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ անձնական կյանքի և կարիերայի վրա: «Հարց հոգեբանին» հաղորդման եթերում հոգեբան Անահիտ Խաչատրյանը խոսել է այս երևույթի առաջացման պատճառներից և հաղթահարման մեխանիզմներից։
«Պրոկրաստինացիան վտանգավոր է այն ժամանակ, երբ դառնում է խրոնիկ երևույթ։ Մարդն իր կյանքն ուղղակի կանգնեցնում է` գտնելով «կարևոր» պատճառներ հրատապ լուծումներ պահանջող գործերը հետաձգելու համար։ Այս երևույթը շատ բնորոշ է պերֆեկցիոնիստներին, որոնց ամեն ինչ անսխալ ու կատարյալ անելու ցանկությունը հանգեցնում է անգործության։ Պատճառը բարձր ինքնաքննադատության աստիճանն է ու սխալվելու վախը»,–ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ այս երևույթի պատճառ կարող է հանդիսանալ նաև վախը անհաջողությունից, կարգուկանոնի, մոտիվացիայի պակասը և այլն: Իսկ թե ինչպես կարելի է հաղթահարել պրոկրաստինացիան, կարող եք դիտել տեսանյութում։