Սևանում գործող ընկերությունը շուրջ պետությանը 2,6 մլրդ դրամի վնաս է հասցրել. ՊԵԿ

Փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ: Արդյունքում ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց:
«Ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2018 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2025 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը թաքցրել է շուրջ 9,1 մլրդ դրամի իրացման շրջանառություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հայաստանում ստվերային շրջանառությունը 4 ամսում աճել է 146%–ով. ՊԵԿ նախագահ