Բաքվում շարունակում են «դատել» հայերին. Արկադի Ղուկասյանի համար նոր փաստաբան են նշանակել

Բաքվում` «դատական նիստի» ժամանակ փորձել են պարզել՝ նախկինում Բակո Սահակյանն ու Մադաթ Բաբայանը ծանոթ են եղե՞լ, թե՞ ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Բաքվում այսօր շարունակվել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի համար նոր փաստաբան են նշանակել, ինչի դեմ նա չի առարկել:
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների «դատավարությունը» Բաքվի դատարանում
Այնուհետև հարցաքննվել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև Մադաթ Բաբայանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը:
Բակո Սահակյանը Բաքվի դատարանում
«Դատական նիստի» ընթացքում ցուցադրվել է հայերեն լեզվով տեսանյութ Մարտակերտի ազատագրման 19–րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման մասին: Կադրերում Բակո Սահակյանը հայտարարում է Մարտակերտի ազատագրմանը մասնակցած նախկին մարտիկներին մեդալների և պարգևների հանձնման մասին:
Սահակյանը չի ժխտել, որ նման միջոցառում անցկացվել է։ Հարցին, թե պարգևատրվածների թվում եղե՞լ է Մադաթ Բաբայանը, Արցախի նախկին նախագահը նշել է, որ այդ ժամանակ ծանոթ չի եղել Մադաթ Բաբայանի հետ. նրան հանդիպել է այստեղ:
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների «դատավարությունը» Բաքվի դատարանում
Բաբայանը ևս նշել է, որ ինքն այդ միջոցառման մասնակիցների թվում չի եղել:
«Ես չգիտեմ, դա ես չեմ»,– ասել է նա՝ դիտելով տեսանյութը:
Մելիքսեթ Փաշայանն իր հերթին հայտնել է, որ ծառայել է Ասկերանի շրջանի 31–րդ գումարտակի կազմում՝ հայտարարելով, որ չի մասնակցել թալանին, որի մասին խոսում են «մեղադրողները»: Նա խոստովանել է, որ Արցախյան առաջին պատերազմին մասնակցելու համար պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Բակո Սահակյանը Բաքվի դատարանում
Ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Գարիկ Մարտիրոսյանը հայտնել է, որ գտնվել է նույն գումարտակում, ինչ Փաշայանը, ինչպես նաև պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Դրանից հետո հարցաքննվել են «տուժողները»։
1 / 9

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների «դատավարությունը» Բաքվի դատարանում

2 / 9

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների «դատավարությունը» Բաքվի դատարանում

3 / 9

Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում

4 / 9

Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում

5 / 9

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների «դատավարությունը» Բաքվի դատարանում

6 / 9

Դավիթ Իշխանյանը Բաքվի դատարանում

7 / 9

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների «դատավարությունը» Բաքվի դատարանում

8 / 9

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների «դատավարությունը» Բաքվի դատարանում

9 / 9

Մադաթ Բաբայանը Բաքվի դատարանում

«Դատական» հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 29–ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: