Բաքվում շարունակում են դատել Ռուբեն Վարդանյանին. հարցաքննվել են մի խումբ «տուժողներ»

Հաջորդ «դատական նիստը» նշանակված է ապրիլի 29-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործով հերթական «դատական նիստը»:
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, «լսումների» ժամանակ հարցաքննվել են մի շարք «տուժողներ»: Հայտնվում է, որ նրանց մեծ մասը վիրավորվել է ականի պայթյունից։ Նրանք «դատական նիստին» հայտնվել են հենակներով։ Հրապարակվել են դատաբժշկական փորձաքննությունների «եզրակացությունները», որոնց մասնակցել են «տուժողները»:
Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործով հերթական «դատական նիստը»
Հաջորդ «դատական նիստը» նշանակված Է ապրիլի 29-ին:
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից հացադուլ սկսեց, որը դադարեցրեց մարտի 13-ին։