«Քանի որ Նիկոլ Փաշինյանը մեզ սովորեցրել է, որ այս իշխանությունների բանավոր խոսքին հավատալ պետք չէ, հաջորդ օրը գրավոր հարցում եմ ուղարկում ՊԵԿ նախագահին։ Մեկ ամիս անց երեք էջանոց պատասխան է գալիս` Հարկային օրենսգրքի հղումներով։ Միակ ուշագրավ ձևակերպումն այն էր, որ քրեական հետապնդումը բացառելու հնարավորության հարցի վերաբերյալ դիրքորոշում տալը դուրս է ՊԵԿ–ի իրավասությունների շրջանակից»,– նշեց պատգամավորը։
«Դատախազը ինստիտուտ է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցում որևէ անձի նկատմամբ որևէ արարքի համար։ Երեք ամիս շարունակ ես մի պարզ հարցի պատասխան` բացառում կամ հաստատում, այդպես էլ չեմ կարողանում ստանալ։ Հիմա օգտվելով այս հրաշալի հնարավորությունից` քանի որ մեր երկրի դատախազը, դատավորը, վարչապետը, մսով ճաշի մասնագետը, հեծանվորդը, մեր ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն է, դիմում եմ իրեն ու ակնկալում հստակ պատասխան` ՀՀ քաղաքացին դատվելո՞ւ է հայտարարագիր չլրացնելու համար այնպես, ինչպես սահմանում է ՀՀ քրեական օրենսգրքի 444–րդ հոդվածը »,– ասաց Խամոյանը։