ՌԴ ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել ռազմական բուհերի կուրսանտների հանրակացարանում

Ուժայինները տղամարդու մոտ ուկրաինացի համակարգողների հետ նամակագրություն են գտել, որում նրանք քննարկել են հանցագործության ծրագիրը:
Sputnik
Մոսկվայի մարզում կանխվել է ռազմական բուհերի կուրսանտների հանրակացարանում Կիևի կողմից ծրագրվող ահաբեկչությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Այն նախապատրաստելուն ՌԴ ՊՆ զինծառայող է մասնակցել, որը հավաքագրվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից։ Զինծառայողը ձերբակալվել է։
Խերսոնի մարզում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, որը Ուկրաինայի ԶՈւ–ին փող է փոխանցել. ԱԴԾ
Նրա մոտից առգրավվել են պայթուցիչների համար նախատեսված բաղադրամասեր, ինչպես նաև ուկրաինացի համակարգողի հետ նամակագրություն, որտեղ քննարկվել է ծրագրվող հանցագործությունը։