ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Թուրքիայում բողոքի ցույցերի ժամանակ 1880 քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին X սոցցանցում հեռարձակված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
«Այս ցույցերից հետո 1879 կասկածյալ է ձերբակալվել, որոնցից 260-ը կալանավորվել են», – նշել է նախարարը։
Նրա խոսքով` ձերբակալվածների թվում տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեջ 12 կասկածյալներ կան։
Հիշեցնենք` Թուրքիայում մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Բողոքի ակցիաներն ակտիվացել են մարտի 23-ին, երբ հայտնի է դարձել, որ դատարանը Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Ստամբուլի դատախազությունն Իմամօղլուին և ավելի քան 100 անձանց կոռուպցիայի և քրդական կազմակերպությունների հետ համագործակցության մեղադրանքներ է առաջադրել: Թուրքիայի ՆԳՆ-ի որոշմամբ՝ նա հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։
Իմամօղլուն Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։ Քաղաքագետների դիտարկմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այս կերպ փորձում է ձերբազատվել 2028 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակցից։