ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Լաթաքիայում հզոր պայթյուն է որոտացել, կան զոհեր։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Գործակալությունը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է Էր-Ռամլ թաղամասի շենքերից մեկը, առնվազն 3 զոհ կա։ Կատարվածի պատճառները պարզվում են։
Հիշեցնենք` Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում մարտի 6-ին կատաղի մարտեր են սկսվել Սիրիայի անվտանգության ուժերի ու բանակի և երկրի նոր իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների միջև: Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոր իշխանությունների հակառակորդների զինված խմբերի հետ բախումների հետևանքով մահացել է ուժային կառույցների 231 աշխատակից: Գերատեսչությունը մարտի 10-ին հայտարարել է, որ նշված նահանգներում ուժային գործողությունն ավարտվել է, իրավիճակի կայունացել է։
Իրավապաշտպանների վերջին տվյալներով՝ բախումների պատճառով սպանվել է ալավիական համայնքի մոտ հազար քաղաքացիական անդամ: