Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ. Bloomberg

Ընդգծվում է, որ այսօր Սաուդյան Արաբիայում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման ֆոնին մերձավորարևելյան երկրները ցուցադրում են իրենց դիվանագիտական ​​կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ԱՄՆ–ն և Ռուսաստանը հավանաբար կարող են պայմանավորվել Սաուդյան Արաբիայում գագաթնաժողով անցկացնելու շուրջ, որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bloomberg-ին։
«Մերձավորարևելյան պետությունների դիրքերն ավելի կամրապնդվեն, եթե ԱՄՆ–ն և Ռուսաստանը պայմանավորվեն Սաուդյան Արաբիայում գագաթնաժողովի ժամկետի շուրջ»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում կարգավորման հեռանկարները: Կրեմլի վկայությամբ՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու օգտին:
Պուտինն իր կողմից հիշատակել է հակամարտության արմատական պատճառների վերացման անհրաժեշտության մասին և համաձայնել է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։
Մյունխենում ԵՄ առաջնորդների ելույթներն ագրեսիվ էին, հատկապես Ռուսաստանի նկատմամբ. Լավրով
ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը անհապաղ բանակցություններ են սկսում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ:
Էր Ռիադում այսօր` փետրվարի 18–ին, մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները։ Երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել են թագավորական ընտանիքի պալատներից մեկում։
Բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում են Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։
«Չգիտեմ` Եվրոպան ինչ ունի անելու Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ». Լավրով