Այս կերակուրն ավանդաբար պատրաստում են Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններում ու կոչում կանեփով քյուֆթա։ Բաղադրատոմսն Ալաշկերտից է։ 19-րդ դարում այստեղից գաղթել են, հաստատվել Սևանի ավազանում՝ իրենց հետ բերելով սովորույթներն ու տատերի բաղադրատոմսերը։ Կանեփով տոլման ձմեռային ճաշատեսակ է համարվում, պատրաստելն էլ խաղուպար չէ։
Կանեփով տոլմա
© Sputnik / Aram Nersesyan
Կանեփի հատիկները, որոնք նաև աղանձի մեջ են օգտագործում, նախապես բովում են, աղում մի քանի անգամ, գոլ ջրով խառնում, յուրահատուկ խյուս ստանում, որը տեղացիները շիրա են կոչում։
Կանեփով տոլմայի խյուսը
© Aram Nersesyan
Հետո աղացած ձավարով, սոխեռածով միջուկ են պատրաստում, կարմիր պղպեղ, դաշտի ուրց, մի քիչ էլ շիրա ավելացնում, թթու կաղամբով փաթաթում։ Շիրան նաև եփելու ընթացքում են մի քանի անգամ ավելացնում։
Կանեփով տոլմայի համար նախատեսված աղացած ձավարը
© Aram Nersesyan
Տոլման վայելում են հարևաններով, հեռու-մոտիկ բարեկամներով։ Ասում են՝ սա էլ տեղական խաշն է։ Այս կերակուրն ավանդաբար մեծ կաթսայով են եփում, որ բոլորին էլ բաժին հասնի։
Կանեփով տոլմայի խյուսը
© Aram Nersesyan
Սովորաբար վայելում են սառը վիճակում, բայց տաքի սիրահարներն էլ կան։ Կանեփով տոլմա եփելն ու ուտելը մի ամբողջ արարողություն է։
Կանեփով տոլմա
© Aram Nersesyan
Տեսքը տարօրինակ է, համը՝ յուրահատուկ, տրամադրությունն էլ հաստատ բարձրանում է ճաշակածիդ անսովոր լինելու գիտակցումից։
Sputnik Արմենիան հյուրընկալվել է Վարդանյանների ընտանիքում, հետևել կանեփով տոլմայի պատրաստման ընթացքին ու վերջում էլ համտեսել։
Sputnik Արմենիայի թղթակից Մարիաննա Փայտյանը փորձում է կանեփվ տոլմայի համը
© Sputnik / Aram Nersesyan