Մահացել է Sputnik-ի և ՌԻԱ Նովոստիի լրագրող Լեոնիդ Սվիրիդովը

Լեոնիդ Սվիրիդովը բարձր պրոֆեսիոնալիզմով լրագրող էր, բազմաթիվ տաղանդավոր նյութեր, բացառիկ հարցազրույցներ էր պատրաստել Արևելյան Եվրոպայի երկրների առաջնորդների հետ, նշել են «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. 59 տարեկան հասակում Մոսկվայում հանկարծամահ է եղել Sputnik-ի և ՌԻԱ Նովոստիի լրագրող Լեոնիդ Սվիրիդովը, որը երկար տարիներ աշխատել է Արևելյան Եվրոպայի երկրներում։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, մահվան պատճառը պարզում են բժիշկները:
Լեոնիդը լրագրությամբ զբաղվում էր 20 տարի, ВГТРК-ում սկսել է աշխատել 1992 թվականից, սեփական թղթակից է եղել Բելառուսում և թղթակցական կետի ղեկավար Պրահայում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների տարածաշրջանային բյուրոյում (Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Ավստրիա, Սլովակիա, Բուլղարիա, Մակեդոնիա, Հարավսլավիա, Խորվաթիա)։ Գլխավոր գրասենյակը Պրահայում է։
«Զգում էի, որ մահանում եմ, աղոթում էի». ռուս լրագրողը պատմել է իր վիրավորվելու մասին
ՌԻԱ Նովոստիում Սվիրիդովը սկսել է աշխատել 2001 թվականին, որպես սեփական թղթակից` Չեխիայում և Սլովակիայում, իսկ 2003 թվականից` Լեհաստանում։ Լեհաստանի իշխանությունները, Լեոնիդի ակտիվ լրագրողական աշխատանքի ֆոնին չեղյալ էին հայտարարել նրա հավատարմագրումը` առանց պատճառները բացատրելու։ Նրան զրկել էին կացության իրավունքից և 2015 թվականի դեկտեմբերին արտաքսել երկրից առանց դատարանի որոշման:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում 2019 թվականի հունվարի 4-ին վարույթ է ընդունել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լեոնիդ Սվիրիդովի հայցն ընդդեմ Լեհաստանի»` կապված լեհական իշխանությունների կողմից արմատական հիմնարար քաղաքացիական իրավունքների խախտումների հետ, գործին տրվել է 3148/19 համարը:
Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում Լեոնիդը շարունակել է զբաղվել լեհական թեմատիկայով` որպես Sputnik գործակալության մեկնաբան:
Ստավրոպոլում մահացել է հայտնի ռազմական լրագրող Իգոր Պողոսովը
Լեոնիդը բարձր պրոֆեսիոնալիզմով լրագրող էր, պատրաստել է բազմաթիվ տաղանդավոր նյութեր, կատարել բացառիկ հարցազրույցներ Արևելյան Եվրոպայի երկրների առաջնորդների հետ, լավ ծանոթ էր նրանցից շատերին։ Աչքի էր ընկնում տարածաշրջանի պատմության խորը իմացությամբ։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը սգում է մեր գործընկերոջ կյանքից հեռանալու կապակցությամբ և ցավակցում է նրա հարազատներին, մերձավորներին և բազմաթիվ ընկերներին Ռուսաստանում և արտերկրում: