Դատարանն օրինական է ճանաչել Հարավային Կորեայի նախագահի ձերբակալությունը

Հունվարի 16-ին` տեղական ժամանակով ժամը 17:00-ին, դատարանը սկսել է քննել Յուն Սոկ Յեժի փաստաբանների դիմումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը օրինական է համարել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալությունը: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 17:00-ին դատարանը սկսել է քննել Յուն Սոկ Յոլի փաստաբանների դիմումը:
2-րդ փորձն արդյունք տվեց. Հարավային Կորեայի նախագահին իմպիչմենտ են հայտարարել
Ավելի վաղ նախագահի իրավաբանները պնդում էին, որ բարձրաստիճան ծառայողներին վերաբերող հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը պետք է օրդերը ստանար Կենտրոնական շրջանային դատարանում, այլ ոչ թե Սեուլի Արևմտյան շրջանային դատարանում: Նրանք պնդում էին, որ ձերբակալման օրդեր ստացած վարչությունը իրավասու չէ հետաքննել ապստամբության կասկածները:
Բուն գերատեսչությունում նշել են, որ ապստամբությունը` որպես հանցագործություն, կապված է լիազորությունների չարաշահման հետ։
Փաստաբանների այս բոլոր թեզերը դատարանը մերժել է։ Դատավորները, Yonhap-ի փոխանցմամբ, նաև անհիմն են համարել այն հայտարարությունը, որ ոչ մեծ թվով զինվորականների մուտքը խորհրդարան սահմանադրական կարգի խախտում չէ։ Յուն Սոկ Յոլը կասկածվում է ռազմական դրության շուրջ իրադարձությունների պատճառով խռովություն կազմակերպելու մեջ։ Հարավկորեական օրենքները թույլ են տալիս գործող նախագահի նկատմամբ քրեական հետապնդում սկսել ապստամբության և պետական դավաճանության հոդվածներով։
Հարավային Կորեայի գործող նախագահին կալանավորել են. ԶԼՄ
Նախագահի փաստաբանների՝ ձերբակալության օրինականությունը վիճարկելու փորձի պատճառով 48-ժամյա կալանքի ժամկետը կասեցվել է։ Հետագայի համար նոր օրդեր է անհրաժեշտ։ Պետության ղեկավարին ձերբակալել են հունվարի 15-ին, տեղական ժամանակով 10:33-ին։