Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուս լրագրողների դեմ հանցագործության մեղավորները կպատժվեն. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ ռուս լրագրողների գիտակցված սպանությունը դաժան հանցագործություններից մեկն է Զելենսկու ռեժիմի արյունալի վայրագությունների շարքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Դոնեցկում ռուս լրագրողների դեմ կատարված հանցագործության բոլոր մեղավորները կբացահայտվեն և արժանի ու անխուսափելի պատիժ կկրեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «ռուս լրագրողների գիտակցված սպանությունը հերթական դաժան հանցագործությունն է Զելենսկու ռեժիմի արյունալի վայրագությունների շարքում, որը բացահայտ կերպով ահաբեկչական մեթոդների է դիմում իր գաղափարական հակառակորդներին վերացնելու համար»:
«Կիևյան հրոսակախմբի խղճին են անմեղ քաղաքացիների, քաղաքացիական մասնագիտությունների մարդկանց, այդ թվում՝ լրագրողների և ռազմական թղթակիցների անթիվ կյանքեր, որոնք դիտավորյալ հարձակումների զոհ են դարձել Ռուսաստանի և սեփական երկրի խաղաղ բնակչության դեմ բանդերական հրեշների կողմից սանձազերծված ահաբեկչության արշավի շրջանակում»,-ասվում է հայտարարության մեջ:
Դիվանագետը նշել է, որ սեփական լիակատար անպատժելիության և ամենաթողության մասին պատկերացումները «պրոֆիլային միջազգային կառույցների` ինչպիսիք են ՄԱԿ-ի ՄԻԳՀՎ-ն, ՅՈւՆԵՍԿՕ-ն և ԵԱՀԿ-ն, Կիևի ռեժիմի ցանկացած հանցագործության կանխամտածված անտեսման ուղղակի հետևանքն են»:
Հունվարի 4-ի երեկոյան ուկրաինական զորքերը FPV-դրոնով միտումնավոր հարված են հասցրել Դոնեցկ-Գորլովկա մայրուղու վրա՝ շփման գծից հեռու գտնվող քաղաքացիական մեքենային։
Գնդակոծության ժամանակ զոհվել է «Իզվեստիա»-ի արտահաստիքային թղթակից Ալեքսանդր Մարտեմյանովը։ Մեքենայում են եղել նաև Դոնեցկի «Բլոկնոտ» պարբերականի աշխատակցուհիներ Սվետլանա Լարինան և Իզաբելլա Լիբերմանը։
ՌԻԱ Նովոստիի թղթակից Մաքսիմ Ռոմանենկոն ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց, նրա գործընկեր Միխայիլ Կևխիևը թեթև կոնտուզիա է ստացել և հոսպիտալացման կարիք չի ունեցել: