Չինաստանում մարդու մետապնևմավիրուսի բռնկում է գրանցվել

Հաճախանում են վարակման դեպքերը 14 տարեկան և ավելի փոքր երեխաների շրջանում։
Sputnik
Չինաստանում մարդու մետապնևմավիրուսի բռնկում է գրանցվել։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիան»՝ հղում անելով ՉԺՀ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարչությանը:
Նշվում է, որ վիրուսով վարակման դեպքերը հաճախակի են դարձել 14 տարեկան և ավելի փոքր երեխաների շրջանում:
Այս փորձությունով էլ անցանք. 1150 օր, և կորոնավիրուսի համավարակն ավարտվեց
Նմուշները վերցվել են դեկտեմբերի 23-29-ին։ Հիմնական հարուցիչներն էին գրիպի վիրուսը, մարդու մետապնևմավիրուսը և ռինավիրուսը:
Ամենից հաճախ վարակվում են Չինաստանի հյուսիսային նահանգների բնակիչները։
Վերջին ամսվա անալիզներից դատելով՝ մարդիկ հիվանդանում են պարագրիպով, կորոնավիրուսով, բոկավիրուսով և զանազան շնչառական հիվանդություններով: