Ոստիկանական գվարդիան կձևավորվի նախատեսվածից մի փոքր ուշ. Սարգսյանը` փոփոխությունների մասին

Նախատեսվում է ստեղծել նաև համայնքային ոստիկանության բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ոստիկանության գվարդիան Հայաստանում կձևավորվի 2025 թվականի նոյեմբերի 1-ին։ Այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ոստիկանական գվարդիա հիմնելու մասին օրինագծի փոփոխությունները, որոնք ընդունվել են առաջին ընթերցմամբ։
Գերագույն հրամանատարը կարող է այլ առաջադրանքներ դնել ոստիկանական գվարդիայի առջև. Սարգսյան
Նա նկատեց, որ ի սկզբանե նախատեսվում էր գվարդիա հիմնել 2025 թվականի մարտին, սակայն հաշվի առնելով ներկայացված բյուջետային հայտը և կազմակերպչական աշխատանքները՝ որոշվել է ժամկետները տեղափոխել հաջորդ տարվա նոյեմբերի 1։
Բացի այդ, բուռն քննարկումներից հետո հանվել է նաև վարչապետի հատուկ հանձնարարությունների մասին սկանդալային դրույթը։
Ավելի վաղ օրենքը ենթադրում էր, որ ռազմական դրության ռեժիմի դեպքում վարչապետը (որպես գերագույն գլխավոր հրամանատար) կկարողանա ոստիկանական գվարդիային ռազմական հանձնարարություններ տալ։ Այժմ պահպանվել է հրամանատարության շղթան (հրամանային շղթա)։ Բայց Սարգսյանը նկատեց, որ պատերազմական պայմաններում գվարդիան կարող է հատուկ հանձնարարություններ կատարել։
Ոստիկանության զորքերը կապառազմականացվեն. Ֆիդանյանը` ապագա գվարդիայի գործառույթների մասին
Նշված են նաև գվարդիայի կողմից հատուկ սարքավորումների կիրառման երեք սկզբունքներ։ Մասնավորապես` կիրառումից առաջ նախազգուշացման բոլոր գործիքների օգտագործումը, հատուկ տեխնիկայի ցանկը և այն իրավիճակները, երբ այն կարող է օգտագործվել:
«Այդ տեխնիկան կարող է օգտագործվել հակաահաբեկչական գործողությունների ժամանակ կամ ռազմական դրության ռեժիմի պայմաններում հատուկ հանձնարարությունների կատարման ժամանակ։ Այլ դեպքերում հատուկ տեխնիկայի օգտագործումն արգելվում է», - ընդգծեց Սարգսյանը։
Երկրորդ ընթերցմամբ ընդունվելուն սպասող նախագիծը ոստիկանության` արևմտյան ստանդարտներով բարեփոխումների մի մասն է, ըստ որի՝ պարեկապահակային և Ճանապարհային ոստիկանությունը միավորվել են, իսկ ոստիկանությունը բաժանվել է պարեկային (ընդհանուր օրենքի և կարգի պաշտպանության համար), քրեական (կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար), ինչպես նաև վերը նկարագրված ոստիկանության գվարդիայի:
Այնուհետև նախատեսվում է ստեղծել նաև համայնքային ոստիկանության բաժին (տեղամասային ոստիկանության փոխարեն)։
Ինչպիսին պետք է լինի ոստիկանական գվարդիան. ՀՀ նախկին փոխոստիկանապետի դիտարկումները