Ձորաղբյուրում 34–ամյա տղամարդու են սպանել և հափշտակել նրա ոսկյա շղթան

Արնաթաթախ որդուն տան ննջասենյակում հայտնաբերել է մայրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում 34-ամյա տղամարդու են սպանել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 8-ին։ Ժամը 19.57-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուրի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ մայրը հայտնաբերել էր 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը:
Տղամարդու գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել:
Հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն գյուղի Ազատության փողոցի 42-ամյա բնակիչը ժամը 15։00-ի սահմաններում տան ննջասենյակում մուրճով մի քանի անգամ հարվածել է Ազատ Նիկողոսյանի գլխին։ Տղամարդը տեղում մահացել է:
Նոր Երզնկայի դպրոցում 15–ամյա տղայի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Այնուհետև 42-ամյա տղամարդը հափշտակել է սպանվածի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ժամը 20.30-ին նա հայտնաբերել են իր տանը և սպանություն կատարելու կասկածի հիմքով ձերբակալվել: Բաժնում խոստովանել է արարքը, հայտնել է, որ հանցագործության գործիք մուրճը թաքցրել է իրենց տան նկուղում:
Աշտարակի խճուղում բեռնատարներ են բախվել. կան տուժածներ