Դրոշմ ինքնության. Մայր տաճարում Մյուռոնօրհնեքը կանցկացվի միասնականության կարգախոսի ներքո

Տեր Եսային նշում է, որ այս Մյուռոնօրհնեքը հայ ժողովրդի միասնականության մասին է վկայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մայր տաճարում Մյուռոնօրհնեքը կանցկացվի «Դրոշմ ինքնության» կարգախոսի ներքո, ինչը վկայում է ազգի հավաքականության ու ամբողջ հայ ժողովրդի միասնականության մասին։ Այս մասին հայտնեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Մյուռոնի դրոշմով կնքված յուրաքանչյուր հայորդի այսօր իր հայցաքն ուղղում է Մայր աթոռ սուրբ Էջմիածին։ Մենք հավատում ենք, որ սուրբ մյուռոնի շնորհները պետք է մեզ պետք է համախմբեն և առաջնորդեն բարվոք կյանք կերտելու»,– նշեց տեր Եսային։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Մյուռոնօրհնեքի օրն է, իսկ սեպտեմբերի 29-ին` վերաօծումը` Սուրբ սեղանի օրհնման և Սուրբ պատարագի արարողությունները։ Սեպտեմբերի 27-ին էլ տեղի է ունեցել Մայր տաճարի Նավակատիքը` դռնբացեքը, նաև օծվել են եկեղեցու սյուները։
Զավթած հողեր, գերիներ, նորանոր պահանջներ. Գարեգին 2–րդը աշխարհին կոչ արեց զսպել Ադրբեջանին