Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում ելույթ ունենալով «Ապագայի գագաթնաժողովում» ասել էր հետևյալը՝ մենք սովորաբար գալիս ենք ՄԱԿ ազդարարելու, թե ինչքան վատ է լինելու, որովհետև դրա մասին վկայող փաստերը շատ են և ամենուր, և դրանք տեսնելու համար ջանք առանձնակի պետք չէ գործադրել:
«Իմ կուսակցությունն «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկա: Եվ ես ուզում եմ Ապագայի գագաթաժողովում հնչեցնել այդ համոզմունքը, Ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը: Ի տարբերություն նախորդ երեք անգամների` ես Գլխավոր ասամբլեայի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու։ Ուստի պետք է սկսել լավ խոսքերից։ Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։ Եկեք դա անենք»,- գագաթնաժողովում հայտարարել է Փաշինյանը։
«Տարածքներ կորցրած երկրի ղեկավարը պետք է այլ ելույթ ունենար»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը։