Մայնինգը չի կարող դառնալ էներգահամակարգի խափանումների պատճառ․Բադալյան

Sputnik
Տելեգրամյան ալիքներից մեկում լուրեր էին տարածվել, որ Հայաստանի էներգետիկները դիմել են կառավարությանը՝ խնդրելով ստուգել երկրում ընդհատակյա մայնինգ-ֆերմաների հայտնվելու վարկածը։
Ըստ էներգետիկների՝ վերջերս էլեկտրաէներգիայի սպառումը կտրուկ աճել է, թեև հիմնական սպառողների թիվը մնում է գրեթե անփոփոխ, և սարքավորումների վրա ծանրաբեռնվածությունն այնպիսին է, որ համակարգը հաճախակի սկսել է խափանվել:
Էներգետիկ փորձագետ Հայկ Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անհավանական է համարել, որ կիրպտոարժույթի այսպես կոչված մայնինգի համար ծախսվող էլեկտրաէներգիայի ծավալներն ազդեն էներգահամակարգի վրա։
«Մայնինգը չի կարող դառնալ էներգահամակարգի խափանումների պատճառ»․-նշել է էներգետիկ փորձագետը։