Վրաերթ Երևանում. 69-ամյա կինը տեղում մահացել է

Պարեկները պարզել են, որ վրաերթ կատարած վարորդը Երևանի բնակիչ 20-ամյա Ասատուր Ա․-ն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Այսօր առավոտյան վրաերթ է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում, 69-ամյա հետիոտն Արաքսյա Մ․-ն տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 08։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ։ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել է դեպքի վայրից։
Ավելի ուշ պարեկներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Նիզամի փողոցում հայտնաբերել են ավտոմեքենան, որի առջևի հատվածն ու դիմապակին ամբողջությամբ վնասված է եղել։
Երևանում 1 օրում 3 վրաերթ է եղել․ տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Պարեկները պարզել են, որ վրաերթ կատարած վարորդը Երևանի բնակիչ 20-ամյա Ասատուր Ա․-ն է։ Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։