ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik․ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող բամբակի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«ժամը 17.18–ին հրդեհն ամբողջությամբ մարվել է»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Նշենք, որ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղում նկարահանել է հրդեհի մարման աշխատանքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհի մասին ահազանգը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել էր օգոստոսի 20-ին` ժամը 15։43-ին։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մի քանի ստորաբաժանումների հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 16։27-ին։