Բացառիկ գրքերը շուտով մակուլատուրա՞ կդառնան. ի՞նչ է սպասում Գիտատեխնիկական գրադարանին

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը այցելել է գրադարան, պարզել, թե ինչ բացառիկ գրքեր են պահվում այնտեղ ու ինչ են խոսք տվել նրանց ՀՀ կառավարությունից։
Sputnik
3 հարկ գրքեր, տարբեր կրիչների վրա պահպանվող գիտական միտք, գյուտերի արտոնագրեր, գիտական հանդեսներ ու բացառիկ հրատարակություններ շուտով կարող են վերածվել մակուլատուրայի։
Գիտատեխնիկական գրադարան
Բանն այն է, որ Երևանի գիտատեխնիակական գրադարանը գտնվում է Կոմիտասի 49/3 շենքում, իսկ շենքը դրված է աճուրդի։ Ընթերցասրահները դատարկ են, հարկից հարկ գրքերն ու նյութերը ընթերցողներին մատակարարող վերելակները` կանգնած։
Գիտատեխնիկական գրադարան
Գրադարանի աշխատակազմի բազմաթիվ բողոքներից հետո կառավարությունը վստահեցրել է, որ այս պահոցի արժեքավոր մասը կտեղավորեն այլ արխիվներում ու դրա համար նույնիսկ հանձնաժողով կստեղծեն։
Գիտատեխնիկական գրադարանի գրքերից
«Իրենք նշում են՝ դուք սրա գիտական արժեքը որոշե՞լ եք, աուդիտ արե՞լ եք։ Իսկ որևէ գրադարան երբևէ Հայաստանում իր ֆոնդերի գիտական արժեքը որոշե՞լ է։ Կասկածի տա՞կ է դնում իր ֆոնդերի պահպանման կամ գիտական արժեքի հարցը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գիտատեխնիակական գրադարանի էլեկտրոնային քարտարանի ձևավորման բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Մանուկյանը։
Գիտատեխնիակական գրադարանի էլեկտրոնային քարտարանի ձևավորման բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Մանուկյան
Գրադարաններն օպիտիմալացնելու համար կան լիցենզավորված ընկերություններ, բայց արդեն իսկ պարզ է, որ որևէ փաստաթուղթ չկա դրանիցից որևէ մեկի հետ համագործակցության վերաբերյալ, և երկրորդ` մինչև օգոստոսի 12-ը 22-միլիոնանոց ֆոնդը վերակազմակերպելն անհնար է։
Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերի պահպանման բաժնի պետ Հասմիկ Հարությունյան
Նշենք, որ Կոմիտասի 49/3 շենքը 5-րդ անգամ է դրվում աճուրդի։ Ինչ կլինի այդ հասցեում, դեռ չգիտենք. բազմաբնակարան շենքեր, գուցե հյուրանոց, գուցե բոլորը մեկ վայրում։
Գիտատեխնիկական գրադարանը գտնվում է ձախից առաջին շենքում
Մանրամասները` ռեպորտաժում։