Իսրայելի արտգործնախարարը պատասխանել է Թուրքիայի նախագահի սպառնալիքներին

Իսրայել Կաց
Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ թուրքերը կարող են մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել են Ղարաբաղ և Լիբիա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը Իսրայելին ներխուժմամբ է սպառնացել:
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդը հայտարարել էր, որ եթե Թուրքիան ուժեղ լինի, ապա կկարողանա մտնել Իսրայել, ինչպես նախկինում մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա:
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեք, թե ինչ տեղի ունեցել այնտեղ և ինչով ավարտվեց», - գրել է Կացը X սոցցանցում։
Հիշեցնենք, որ Էրդողանը հաճախ է սուր քննադատությամբ հանդես գալիս Իսրայելի իշխանությունների հասցեին՝ Գազայի հատվածում նրանց գործողությունների պատճառով: Միևնույն ժամանակ նա Թուրքիայում քննադատության է ենթարկվում Իսրայելի հետ առևտուրը շարունակելու համար։
2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։
Նշենք, որ իսրայելական բանակի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի սկզբից ավելի քան 39,2 հազար մարդ է սպանվել։
Իսրայելի բանակը 5 պատանդի մարմիններ է վերադարձրել Գազայից