Դիլիջանում ավտովթարից տուժածների ինքնությունը պարզվել է. երեխաներից 3-ը մինչև 4 տարեկան են

Վթար Դիլիջանում
Հիվանդանոցում բժիշկներն արձանագրել են 75-ամյա ուղևորի մահը, մյուս տուժածների վիճակը գնահատվում է բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ Տավուշի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 11 տուժածներից 5-ը երեխաներ են, որոնցից 3-ը՝ մինչև 4 տարեկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
shamshyan.com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Դիիջանում ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ը` տուժել, որոնցից 3-ը երեխաներ են։
Ըստ ՆԳՆ–ի հաղորդագրության` ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 16:10-ի սահմաններում։
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում բախվել են 57-ամյա Ա. Պ.-ի «Infiniti» և 34-ամյա Տ. Դ.-ի վարած «Suzuki» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Infiniti» ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ 75-ամյա Ֆ. Ս.-ն, 53-ամյա Տ. Պ.-ն, 30-ամյա Գ. Բ.-ն, 15-ամյա Վ. Բ.-ն, 3-ամյա Ա. Բ.-ն, ինչպես նաև «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ 4-ամյա Ա. Դ.-ն, 2023թ․ ծնված Մ. Դ.-ն, 33-ամյա Մ. Հ.-ն, 14-ամյա Հ. Պ.-ն, 56-ամյա Ս. Պ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Հիվանդանոցում բժիշկներն արձանագրել են «Infiniti»-ի 75-ամյա վարորդի մահը։ Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: