Հայաստանը դարձել է հնդկական զենքի խոշորագույն գնորդը. ԶԼՄ

«Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
Հայաստանն ավելի վաղ ձեռք է բերել հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Konkurs» հակատանկային հրթիռային համալիրներ և այլ զինատեսակներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն գնորդը։ Այս մասին հայտնում է հնդկական IADN լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի խորհրդարանին Հնդկաստանի ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվությանը։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-2025 ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության զենքի գնման ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։
Հայաստանը Հնդկաստանից ձեռք կբերի հրթիռներ, հրետանային համակարգեր, ՀՕՊ համակարգեր և այլ սպառազինություն։
Ավելի վաղ Հայաստանը ձեռք էր բերել հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Konkurs» հակատանկային հրթիռային համալիրներ և այլ զինատեսակներ։
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը