ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել է առաջին վճիռը, որը վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձի` «Պոլի-Տրանսպորտ» ՍՊԸ–ի տնօրեն Գևորգ Վարդանյանին։ Տեղեկությունը հայտնում է դատական իշխանությունը։
«Վճռվել է Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել Երևան քաղաքի Վահագնի թաղամասի բնակելի առանձնատունն ամբողջությամբ, 2 հատ «KAMAZ» մակնիշի տրանսպորտային միջոց, «Լավիթա Ֆարմ» ընկերությունից Գևորգ Վարդանյանին պատկանող 25 տոկոս և «Պոլի-Տրանսպորտ» ընկերությունից վերջինիս պատկանող 20,3 տոկոս բաժնեմասերը, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊԸ–ի նկատմամբ ավելի քան 10 մլն դրամի պահանջի իրավունքը և ավելի քան 17 մլն դրամ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամական միջոցներ։
Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և այդ ընթացքում կարող է բողոքարկվել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։