https://arm.sputniknews.ru/20240531/datakhazutjuny-pahanjum-e-nakhkin-nakhararic-brnagandzel-20-mlrd-dram-ev-gujq-76492655.html
Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել 20 մլրդ դրամ և գույք
Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել 20 մլրդ դրամ և գույք
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը։ 31.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-31T12:46+0400
2024-05-31T12:46+0400
2024-05-31T12:49+0400
հայաստան
հհ գլխավոր դատախազություն
վարդան այվազյան
https://cdn.am.sputniknews.ru/img/529/46/5294641_0:0:1600:901_1920x0_80_0_0_6725df0f9b5534e564efbd5b8269c62d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Դատախազությունը պահանջում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանից բռնագանձել 20 մլրդ դրամ և գույք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Հակակոռուպցիոն դատարանը 2024 թ․ մայիսի 23-ին վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝Հիշեցնենք` Վարդան Այվազյանը բնապահպանության նախարար է եղել 2001-2007 թվականներին։Դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել դրամական միջոցներ ու անշարժ գույք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/529/46/5294641_13:0:1600:1190_1920x0_80_0_0_d3aa2c93d39cd6eb105a052417cf6cce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ գլխավոր դատախազություն, վարդան այվազյան
հայաստան, հհ գլխավոր դատախազություն, վարդան այվազյան
Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել 20 մլրդ դրամ և գույք
12:46 31.05.2024 (Թարմացված է: 12:49 31.05.2024) Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Դատախազությունը պահանջում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանից բռնագանձել 20 մլրդ դրամ և գույք։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թ․ մայիսի 23-ին վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր,
2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար,
2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ,
շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք։
Հիշեցնենք` Վարդան Այվազյանը բնապահպանության նախարար է եղել 2001-2007 թվականներին։