Վերին Պտղնիի ավտոլվացման կետերից մեկում Հնդկաստանի քաղաքացու դի է հայտնաբերվել

Ոստիկանական ավտոմեքենաներ. արխիվային լուսանկար
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Այսօր Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի ավտոլվացման կետերից մեկում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` ոստիկանությունն առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Երևան-Աբովյան խճուղու 6/3 հասցեում գործող ավտոլվացման կետում տղամարդու դի կա:
Դեպքի վայր մեկնած իրավապահները ավտոլվացման կետի 2-րդ հարկում հայտնաբերել են 34-ամյա Կապուր Շ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: