Այսօր Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքում մինիվենը մեծ արագությամբ վրաերթի է ենթարկել մայթով անցնող հետիոտներին։ Տեղեկությունը հայտնում է RT-ն։
Նախնական տվյալներով` հինգ մարդ է մահացել, ևս չորսը տուժել են։
ՃՏՊ-ն տեղի է ունեցել Վասիլենկո փողոցում, մեքենան բախվել է մոտոցիկլետին, ապա «թռել է» մայթ։ Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Համացանցում գրում են, որ վարորդը հարբած է եղել, առայժմ այդ տեղեկությունը չի հաստատվել։
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Մյուս մանրամասները հստակեցվում են։