ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Բագրատ Սրբազանը գիշերն այցելել է Բաղրամյան պողոտայում հունիսի 12–ին քաղաքացիների և ոստիկանների միջև բախումներից տուժած քաղաքացիներին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերից երևում է, որ Բագրատ Սրբազանն այցելել է Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող Աբրահամ Գասպարյանին, News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, զոհված զինծառայողի ծնողին և այլ տուժածների:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչից հետո 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։