ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Միացյալ ավիաշինական կորպորացիայի (ընդգրկված է «Ռոստեխի» կազմում) Իրկուտսկի ավիագործարանը պատրաստել և ՌԴ ՊՆ-ին է փոխանցել Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռների նոր խմբաքանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պետկորպորացիայի մամուլի ծառայությանը։
Յակ-130 ուսումնական և մարտական ինքնաթիռը, որը մշակել է «Յակովլև» ընկերությունը, առանձնանում է մանևրելու ունակությամբ և օդային էլեկտրոնային սարքավորումների ժամանակակից համալիրով: Մարտական իրավիճակին մոտ պայմաններում հնարավոր է ինքնաթիռի վրա փորձարկել «օդ-օդ» կամ «օդ-երկիր» տիպի զենքի պայմանական կամ իրական կիրառումը։
«Այս տարվա օգոստոսին Իրկուտսկի ավիացիոն գործարանը կնշի իր 90-ամյակը, և այս բոլոր տարիների ընթացքում պետական պաշտպանական պատվերի կատարումը ձեռնարկության հիմնական առաջնահերթություններից է եղել։ Այս փուլում գործարանի զգալի ռեսուրսները կենտրոնացած են նաև բանակի և նավատորմի կարիքների համար Սու-30ՍՄ կործանիչների և ուսումնամարտական Յակ-130-ների մատակարարման խնդիրների կատարման վրա», –ասել է Միացյալ ավիաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Յուրի Սլյուսարը։
Անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Իրկուտսկի ավիագործարանը Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ է պատրաստել և փոխանցել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։