Երգիչ Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է․ ՌԴ ՔԿ

Լեգենդար երգչի սպանության մեջ մեղադրվում է նրա համերգային տնօրենը, որն այժմ բնակվում է Իսրայելում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Դեպքից 33 տարի անց ավարտվել է ռուս հայտնի երգիչ Իգոր Տալկովի սպանության հետաքննությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի Telegram ալիքը։ Սպանության մեջ մեղադրվում է արտիստի համերգային տնօրեն Վալերի Շլյաֆմանը, որն այժմ բնակվում է Իսրայելում։
Ազիզան չեղարկել է Գրիգորյանի հետ ամուսնությունը. պատճառը գործարարի սիրուհիներն են
Քննությամբ պարզվել է, որ 1991 թվականի հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգի Սպորտային պալատի «Հոբելյանական» համերգասրահի կուլիսներում ծագած կոնֆլիկտի ժամանակ մեղադրյալը փորձել է ատրճանակից կրակել արտիստներից մեկի` Ազիզայի ներկայացուցչի՝ Իգոր Մալախովի ուղղությամբ, սակայն մահացու վնասվածք է պատճառել Տալկովին։
Նշվում է, որ 1992 թվականին Վալերի Շլյաֆմանը, որը թաքնվում էր Իսրայելում, հետաքննության մարմինների կողմից հեռակա կարգով ներգրավվել է որպես մեղադրյալ` անզգուշությամբ սպանություն կատարելու համար: Սակայն 2021 թվականին քրեական գործի հետաքննությունը վերսկսելուց հետո Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները հավաքված ապացույցների հիման վրա եկել են այն եզրակացության, որ Շլյաֆմանը պետք է ներգրավվի դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար։
«Ես քեզ սիրում եմ». Լյուդմիլա Սենչինան «հայկական» մատանին պահում էր մինչև վերջին օրը
Քրեական գործն ուղարկվել է մեղադրական եզրակացությունը հաստատելու և հետագայում դատարան ուղարկելու համար: