ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող Ժոզե Մոուրինյոն նշանակվել է թուրքական «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ, հայտնում է X սոցցանցում ֆուտբոլային ակումբի էջը:
Սպասվում է, որ պայմանագրի ստորագրումը և մարզչի ներկայացումը տեղի կունենան կիրակի օրը ավելի ուշ:
61-ամյա պորտուգալացու նախորդ աշխատավայրը իտալական «Ռոման» էր, որտեղից նա հեռացել էր հունվարին:
2021/22 մրցաշրջանում Մոուրինյոն հռոմեացիներին հասցրեց եվրագավաթի առաջին հաղթանակը՝ թիմի հետ հաղթելով Կոնֆերենցիաների Լիգայում: 2022/23 մրցաշրջանում «Ռոման» Մոուրինյոյի գլխավորությամբ հասավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց իսպանական «Սևիլիային»: Հռոմեական ակումբից առաջ Մոուրինյոն մարզել է «Չելսին», Մադրիդի «Ռեալը», իտալական «Ինտերը», պորտուգալական «Պորտուն», «Լեյրիան», «Բենֆիկան»: Որպես մարզիչ՝ նա երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում (նախկինում՝ ՈւԵՖԱ-ի գավաթ), մեկ անգամ՝ Կոնֆերենցիաների լիգայում։