Օրինապահ տնտեսվարողի բեռնատարը կմաքսազերծվի ոչ թե 20–70, այլ 1–3 ժամվա ընթացքում. Բադասյան

ՀՀ ՊԵկ նախագահի խոսքով` եթե 2022 թ. նախնական մաքսային հայտարարագրման համակարգի միջոցով սպասարկվել է ընդամենը 3 976 բեռնատար, ապա 2023 թվականին` 16 746 բեռնատար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Եթե ՀՀ–ում տնտեսվարողն օրինապահ հարկ վճարող է, ապա նրա կյանքը հնարավորինս հեշտանում է, օրինակ` իր բեռնատարի մաքսազերծման ժամանակ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով օրինապահ հարկ վճարողների հավաստագրի կարգը։
«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի օրինապահ հարկ վճարողների կյանքը հնավորինս հեշտանա` մաքսային զննության ժամանակ զերծ պահենք նրան ավելորդ վարչարարությունից, փոխարենը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով հսկողություն ու վարչարարություն իրականացնենք ավելի ռիսկային ոլորտներում ու հարկ վճարողների մոտ»,– հայտարարեց Բադասյանը։
Նրա խոսքով` այն անձինք, որոնք ունեն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր, ունեն մի շարք առավելություններ։ Օրինակ` ՀՀ կենտրոնական բանկը նրանց համար նախատեսում է վարկերի տրամադրման ավելի ցածր ռիսկայնություն, ԱԱՀ վերադարձի առավելագույն ժամկետն ավելի է կրճատվում, և այլն։
Ինչ վերաբերում է մաքսային ոլորտին, ապա անձն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ունենում ու օգտվում բազմաթիվ առավելություններից, եթե գործում է հարկման ընդհանուր համակարգում, ԱԱՀ վճարող է, ժամկետանց պարտավորություններ չունի, վարչական և այլ իրավախախտումներ չի թույլ տվել։
ՏՏ ընկերություններից 70-ը ներառվել են 2023 թ. ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում
Հավաստագիր ունեցող անձինք, ըստ ՊԵԿ նախագահի, կարող են օգտվել մաքսային պարզվեցված ընթացակարգերից, մաքսային գործառույթների առաջնահերթ սպասարակում անցնեն, ապրանքների ավտոմատ բացթողնման ընթացակարգերի կիրառությունից կարող են օգտվել, ստաալ համապատասխան խորհրդատվություն և այլն։
Նա հիշեցրեց, որ նախնական մաքսային հայտարարագրման համակարգը գործում է արդեն երկու տարի, որի արդյունքում մաքսազերծման գործընթացը 20–70 ժամվա փոխարեն տևում է 1–3 ժամ։
Բադասյանը ներկայացրեց վիճակագրական մի շարք տվյալներ, ըստ որոնց` մաքսազերծման գործընթացում այս համակարգի շնորհիվ 2022 թ. համեմատ այսօր 173 տոկոսով աճ կա։
Տրամաբանական բաղադրիչ կա. խոշոր հարկատուների ցանկը համալրվել է 300 նոր անունով
Բացի այդ, եթե 2022 թ. նախնական մաքսային հայտարարագրման համակարգի միջոցով ՀՀ ՊԵԿ–ը սպասարկել է ընդամենը 3 976 բեռնատար, ապա 2023 թվականին` 16 746 բեռնատար։
Բադասյանն ընդգծեց, որ համակարգի գործարկման շնորհից 4.7 անգամ ավելացել է օգտվողների քանակը ու ՊԵԿ–ի հաշվարկներով` միայն 2024 թ. տնտեսվարողները խնայել են 200 մլն դրամ։