Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովայի տեղափոխությունն ընթացքի մեջ է. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա

Սոֆյա Տիտովա
Սոֆյա Տիտովա
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Տիտովան փոխում է մարզական քաղաքացիությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Ռուս գեղասահորդուհի Սոֆյա Տիտովայի տեղափոխությունն ընթացքի մեջ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Զաքարյանը։
Ավելի վաղ «Матч ТВ»-ն հայտնել էր, որ Տիտովան ելույթ կունենա Հայաստանի դրոշի տակ։ Լրատվամիջոցը նշել էր, որ գեղասահորդուհին Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից թույլտվություն է ստացել հայկական հավաքական տեղափոխվելու համար:

«Նրա տեղափոխությունն ընթացքի մեջ է, բայց դեռ ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի, հուսով ենք` կստացվի»,– ասաց Զաքարյանը

Անցած մրցաշրջանում 15-ամյա Տիտովան դարձել է Ռուսաստանի Գրան պրիի պատանեկան փուլի բրոնզե մեդալակիր: Նա բաց է թողել Ռուսաստանի պատանիների առաջնությունը: