ՀՀ հեղեղված գոտում մասամբ վերականգնվել են բջջային կայանների աշխատանքն ու ինտերնետային կապը

Ալավերդի
ԲՏԱ նախարարությունը ներկայացրել է կապի վերականգնման աշխատանքների արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանի հեղեղված գոտիներում մասամբ վերականգնվել են բջջային կայանների աշխատանքն ու ինտերնետային կապը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության` «TEAM Telecom Armenia»–ի բոլոր բջջային կայանների աշխատանքը վերականգնվել է, օպտիկական կապը՝ նույնպես: «Վիվա-ՄՏՍ»–ի բոլոր բջջային կայանների աշխատանքը վերականգնվել է: Իսկ «Ucom»–ի 6 բջջային կայանների աշխատանքները դեռևս չեն վերականգնվել:
Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ` 387 –ը՝ Լոռու մարզում, 42–ը՝ Տավուշի մարզում: