Նիկոլ Փաշինյանն օրն անցկացրել է Տավուշի մարզում։ Նա այցելել է սահմանամերծ բնակավայրերի սահմանազատված հատվածներ, որտեղ նրան դիմավորել են ԱԱԾ սահմանապահները։
Փաշինյանը նաև հանդիպումներ է ունեցել Բաղանիսի, Ոսկեպարի և Կիրանցի բնակիչների հետ։ Հատկապես Կիրանցում նրան մեղմ ասած` ջերմ չեն ընդունել։ Կիրանցիներից մեկը նույնիսկ դուրս է հրավիրել Փաշինյանին՝ ասելով, որ նա ըստ քարտեզների՝ ադրբեջանական տարածքում է։