Ծանրամարտի պատանիների ԱԱ–ում Հովհաննես Հովհաննիսյանը դարձել է փոխչեմպիոն

Առաջնությունն անցկացվում է Պերուի մայրաքաղաք Լիմայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը երկամարտի արդյունքում դարձել է արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Հովհաննես Հովհաննիսյանը պատվո հարթակին
Նշվում է, որ Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 108, հրում վարժությունում` 134 կգ ծանրաձող։ Երկամարտի արդյունքում պատանի ծանրորդը բարձրացրել է 242 կգ
Առաջնությունն անցկացվում է Պերուի մայրաքաղաք Լիմայում։
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027թ-ին տեղի կունենա Երևանում