Ստամբուլի սրճարաններից մեկում հրաձգություն է եղել. զոհվել է 3 մարդ

Նշվում է, որ վեճը սկվել է երկու խմբի միջև, որից հետո հնչել են կրակոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի-Sputnik. Ստամբուլում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ Է զոհվել, ևս 5-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Միջադեպը տեղի է ունեցել Ուսքյուդար շրջանի սրճարաններից մեկում։
Նշվում է, որ վեճը սկվել է երկու խմբի միջև, որից հետո հնչել են կրակոցներ։ Նախնական տեղեկություններով՝ փոխհրաձգությունը տեղի է ունեցել տեղի երկու թշնամի ընտանիքների միջև։
Դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանությունը։