ՌԴ–ն Հարավային Կովկասում տարածաշրջանային նախագծերի զարգացման մեծ ներուժ է տեսնում. ԱԳՆ

Զախարովան կարծում է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում իրավիճակի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ռուսաստանը մեծ ներուժ է տեսնում Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների տարածաշրջանային նախագծերի զարգացման մեջ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուս դիվանագետի կարծիքով` ադրբեջանա-իրանական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանի իրավիճակի վրա:
«Մենք տրամադրված ենք շարունակել սերտ համագործակցությունը Բաքվի և Թեհրանի հետ, այդ թվում նաև երկխոսության ձևաչափի շրջանակներում, ինչպես նաև «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի գծով»,– ասաց Զախարովան։
Մոսկվան համոզված է` տարածաշրջանային խաղացողներն իրենք պետք է լուծումներ փնտրեն խնդիրները հաղթահարելու համար` առանց արտաքին միջամտության։
«Ավելի տրամաբանական կլիներ նշել այդ երկրները»․ Զախարովան պատասխանել է Փաշինյանին
Խորհրդատվական հարթակը ներառում է Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը, սակայն վերջինս մինչ օրս հրաժարվում է մասնակցել այդ հարթակի աշխատանքներին: «3+3» խմբի (իրականում` «հնգյակի») առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում` 5 երկրի փոխարտգործնախարարների մակարդակով։