ՀՀ-ի և Իրանի շահերն այս տարածաշրջանում բավականին մոտ են․Կոստանյան

Sputnik
«Հայաստանի և Իրանի Իսլամական հանրապետությունների շահերն այս տարածաշրջանում բավականին մոտ են, ուստի երկու երկրները շարունակելու են աշխատել տարածաշրջանային կայունության ուղղությամբ՝ անկախ նրանից, թե կառավարություններն ովքեր կներկայացնեն»,-Հայաստանում Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում ցավակցական գրառում անելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Ըստ փոխարտգործնախարարի՝ Իրանը մշտապես ուղիղ կերպով պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և ակնհայտ է, թե որ պետություններն են, որոնք մինչ օրս նման հայտարարություններով հանդես չեն եկել։