Երևանի ավտոբուս ընկերության վարորդներն այսօր բողոքի գործողություն են իրականացրել։ Նրանք դժգոհ են տնօրենի նոր պաշտոնակատարից, որն աշխատանքից ազատում է փորձառու աշխատակիցներին և ընդունում է իր մտերիմներին։
Մասնավորապես, այսօր աշխատանքից ազատված գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանն ըստ գործընկերների փորձառու և որակյալ մասնագետ է։