Մեզ համար մտահոգիչ է և անընդունելի․Բաբայան

Sputnik
Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում՝ հրաժարվելով պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։
Նրանք պահանջում են Ազգային ժողովից «Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները, որոնց պատճառով, ըստ փաստաբանների՝ շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար՝ նաև գները։
Ըստ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի՝ կբացառվի անվճար իրավաբանական օգնության տրամադրման հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման. 38 և ավելի տոկոսով կավելանա ծառայությունը։
«Սա կհանգեցնի նրան, որ անհամեմատ կավելանա Հանրային պաշտպանի գրասենյակի դիմողների քանակը, որն էլ իր հերթին կավելացնի պետության ֆինանսական պարտավորության բեռը»,-նշել է Բաբայանը, հավելելով, որ փոփոխություններն իրենց համար մտահոգիչ են և անընդունելի։