ՀՀ–ում կարմրուկով վարակվածների թիվը 1 շաբաթում ավելացել է 21-ով

Շտապօգնության ավտոմեքենա
Այս տարվա ընթացքում կարմրուկով վարակվելու 420 դեպք է արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի– Sputnik. Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին 1 շաբաթում ավելացել է 21-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 420 դեպք է արձանագրվել։
Հոսպիտալացված է 6 մարդ։
ՀՀ–ում կարմրուկի համաճարակ չի սպասվում՝ չնայած երբեմն գրանցվող բռնկումներին. ակադեմիկոս