ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Եվ Հայաստանը, և Ադրբեջանը բախվում են խաղաղ գործընթացի ընկալման խնդրին, քանի որ երբեք չեն սովորել դրա սկզբունքները։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովում, որն այս տարի անցկացվում է Երևանում:
Փաշինյանն ընդգծել է, որ այս ոլորտում փորձի բացակայությունը առաջացնում է անորոշություն և անհանգստություն, ինչը խորանում է պատմական փորձով, որն ազդարարում է խաղաղ կարգավորման թվացյալ անհնարինության մասին:
«Այնուամենայնիվ, դարավոր փորձը ցույց է տվել, որ տիեզերք թռչելը նույնպես անհավանական է։ Բայց մարդիկ հասան դրան, քանի որ պատրաստ էին նոր բաներ սովորել: Եվ հիմա դեպի տիեզերք թռիչքներով արդեն ոչ ոքի չես զարմացնի», - հավելել է Փաշինյանը ։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը: Նա ուշադրություն հրավիրեց անդրտարածաշրջանային հաղորդակցությունների ստեղծման վրա, որոնք կանցնեն տարբեր երկրների տարածքներով՝ կարևորություն ներկայացնելով ինչպես այդ պետությունների, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար: